29 հունիսի, Պրետորիա, Լոֆտուս Վերսֆելդ ստադիոն
Մրցավար` Ֆրանկ Դե Բլեկերե (Բելգիա)
Բարետո, 1:0, Էնդո, 1:1, Բարիոս, 2:1, Հասեբե, 2:2, Ռիվերոս, 3:2, Կոմանո, 3:2, Վալդես, 4:2, Հոնդա, 4:3, Կարդոսո, 5:3
Կոմանոյի մեկ վրիպման պատճառով ճապոնացիները զրկվեցին քառորդ եզրափակիչի ուղեգրից: Առաջին անգամ այս առաջնություն հանդիպման հաղթողը որոշվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածներով: Պարագվայի եւ Ճապոնիայի հավաքականների հանդիպման հիմնական եւ լրացուցիչ ժամանակում հաշիվը չբացվեց: 11 մետրանոցներն ավելի հաջող իրացրին պարագվայցիները, որոնք չսխալվեցին, իսկ Ճապոնիայի կազմում Յուիթի Կոմանոն հարվածեց հորիզոնական դարպասաձողին: Պարգվայցիները հաղթեցին 5:3 հաշվով եւ առաջին անգամ դուրս եկան աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ:



























