29 հունիսի, Քեյփթաուն, Գրին Փոյնթ ստադիոն

Մրցավար` Էկտոր Բալդասի (Արգենտինա)

Վիլյա, 63 (1:0)

Դավիդ Վիլյան այսօր կարող էր շատ գնդակ խփել: Բայց մեկն էլ բավական եղավ հաղթանակի համար: Իսպանիայի հրաշալի հավաքականը հաստատեց աշխարհի չեմպիոնի տիտղոսի գլխավոր հավակնորդի կարգավիճակը: Մինչեւ կիսաեզրափակիչ իր գլխավոր հանդիպումը պորտուգալացիների դեմ Իսպանիան անցկացրեց ամենաբարձր մակարդակի վրա: Պորտուգալացիները ստեղծեցին մի քանի վտանգավոր պահեր, բայց Կասիլյասը տեղում էր: Եվրոպայի չեմպիոնները թեեւ հաղթեցին նվազագույն հաշվով, սակայն ունեին ճնշող առավելություն:

Քառորդ եզրափակիչում Իսպանիան պետք է որ խնդիր չունենա պարագվայցիների հետ: Իսկ արդեն կիսաեզրափակիչում իսպանացիները դուրս են գալիս Արգենտինա – Գերմանիա զույգի հաղթողի դեմ: