«Վիսկիի համաշխարհային աստվածաշունչ» ամենամյա վարկանիշում աշխարհի լավագույն վիսկի է հռչակվել ճապոնական «Յամաձիկի» ապրանքանիշի ոգելից խմիչքը, հայտնում է Lenta.ru-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ վարկանիշի հիմնադիրը հաղթող-խմիչքին 100 հնարավոր միավորից 97.5 բալ է նշանակել: Ճապոնական ապրանքանիշի վիսկիները վերջին 12 տարվա մեջ առաջին անգամ հաղթում են այս ճյուղային մրցույթում: Ընդ որում, շոտլանդական կամ իռլանդական վիսկիները դուրս են շպրտվել ցուցակի առաջատար հորիզոնականներից: Այդ տարի վարկանիշի երկրորդ եւ երրորդ տեղերում են հայտնվել ԱՄՆ-ում արտադրված երկու տեսակի վիսկիները:
Ճապոնական «Յամաձիկի» ապրանքանիշը հիմնադրել է Մասատակա Տակեցուրուն: Ներկայումս բրենդը Suntory ընկերությունների խմբի կազմում է:



























