Անթալիայի ժանդարմերիայի կողմից թմրամիջոցների անօրինական վաճառքով զբաղվողների ուղղությամբ աշխատանքների տեսադաշտում 2 տարեց կանայք են հայտնվել, ինչը խիստ զարմացրել է ժանդարմերիայի հրամանատարությանը։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Անթալիայի ժանդարմերիան Գազիփաշայի շրջանում ապրող 74 եւ 66-ամյա երկու տարեց կնոջ  տներում խուզարկություն է իրականացրել, որի ժամանակ հայտնաբերվել են 9 կգ թմամիջոց։

Գիշերը ժանդարմերիայում անցկացրած տատիկներին առավոտյան դատարանի առաջ են կանգնեցրել։ Դատարանը տատիկների նկատմամբ կալանքի որոշում չի կայացրել՝ ազատ արձակելով քաղաքից չբացակայելու ստորագրությամբ։

Տատիկներին ձերբակալած ժանդարմերիայի ծառայողները նշել են, թե իրենք շոկի մեջ էին հայտնվել, քանի որ իրենց գործողությունների ընթացքում իրենք սպասում էին ձերբակալել թմրաբարոնների, սակայն հանդիպել են թոռների տեր 2 տատիկների։