Հոնգկոնգի խիտ բնակեցված  Մոնգ Կոկ քաղաքում վերջին 2 շաբաթվա ընթացքում առաջին անգամ ցուցարարները կրկին բախվել են ոստիկանների հետ, հաղորդում է Reuters-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ տասնյակ ոստիկաններ՝ զինված մահակներով եւ վահաններով, ներխուժել են այն տարածք, որտեղ հավաքվել էին հարյուրավոր ցուցարարներ: Ոստիկանների ու ցուցարարների միջեւ բախում է տեղի ունեցել: Ցուցարարներից մոտ 30-ը եղել են Գայ Ֆոքսի դիմակներով: Ձերբակալվածների եւ վիրավորվածների ճշգրիտ թիվը հայտնի չէ:

Հիշեցնենք, որ Հոնգկոնգում զանգվածային հանրահավաքներ էին սկսվել իշխանությունների կողմից 2017-ից նոր ընտրական օրենսգիրք կիրառելու մտադրության պատճառով, որը թույլ կտա Պեկինին ֆիլտրել թեկնածուներին տեղակլան ընտրություններում:

Նշենք, որ «Դիմակների միլիոնների երթ» անվանումով ակցիա է տեղի ունեցել Լոնդոնի կենտրոնում, որը վերաճել է ոստիկանության հետ բախումների: