Երկու շաբաթ հետո ավստրալական Բրիսբեն քաղաքում նախատեսված G20-ի հերթական գագաթաժողովի կազմակերպիչները կոալաներին կսովորեցնեն գրկախառնվել աշխարհի առաջնորդների հետ, հայտնում է Russian Today-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ կազմակերպիչները կարծում են, որ համաշխարհային առաջնորդները չպետք է իրենց տուն վերադառնան առանց կոալաների հետ գրկախառնվելու, եւ այդ նպատակով տեղական արգելոցում այժմ հատուկ պատրաստություններ են անցկացվում:
Պարկավոր արջի հետ գրկախառնվելու համար Բարաք Օբաման եւ Անգելա Մերկելը ստիպված կլինեն ծառ ձեւանալ:
Մեծ քսանյակը առավել զարգացած եւ զարգացող տնտեսություններ ունեցող պետությունների կառավարությունների եւ կենտրոնական բանկերի ղեկավարների համաժողով է: Գագաթաժողովի մասնակիցները 19 խոշորագույն ազգային տնտեսություններն են ու Եվրամիությունը:



























