ԱՄՆ-ում դեռահասը սեփական եղբոր՝ հնգամյա Դոմինիկ Էլքինսի սպանության մեջ է մեղադրվում, փոխանցում է NEWSru-ն:

Դեռահասի դատը սկսվել է նոյեմբերի 7-ին: Մեցկեր-Մեդսենը ծեծել է նախադպրոցական տարիքի երեխային, ինչից հետո խեղդել է լողավազանում: Հարցաքննության ժամանակ նա հայտարարել է, որ իրական աշխարհը վիրտուալի հետ է շփոթել եւ կարծել, որ պայքարում է կանաչ գոբլինի դեմ: Ըստ մեղադրյալի՝ իր պատկերացրած տեսարանը նման էր Skylanders խաղի դրվագներից մեկին: Դեռահասը խոստովանել է, որ հալյուցինաիաներ է ունենում եւ սպանության պահին նա առաջին անգամ չէր,  որ հայտնվել էր այդ վիճակում:

«Ես հիշում եմ, թե ինչպես եմ հարձակվել նրա վրա եւ ջարդել  դեմքը», - ասել է մեղադրյալը: Նա նաեւ պատմել է, որ տեսել է «կանաչ, տգեղ փոքրիկ արարածների», որոնք կռվել են իր ծանոթների հետ: Դեռահասը պատմել է, որ ինքն սկսել է խեղդել եղբորը՝ նրա գլուխը ջրի տակ պահելով եւ աղյուսով հարվածելով՝ գոբլինների նման:

Աղբյուրը հայտնում է, որ ներկայումս Մեցկեր-Մեդսենը մեկուսացված է: Նրա պաշտպանությունը պնդում է, որ տղան անմեղսունակ է:  Թե ինչ պատիժ է սպառնում, չի նշվում: