Առանց միգրացիոն հոսքի Ռուսաստանը ժողովրդագրական տեսակետից ապագա չունի: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը:

Անդրադառնալով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը եւ այդ կապակցությամբ միգրացիոն իրավիճակին՝ նա կարծիք է հայտնեց, որ Եվրասիական տնտեսական միությունում միգրացիոն օրենքները կգործեն այնպես, ինչպես հիմա է, ըստ էության, շոշափելի փոփոխություններ չեն լինի: «Նույնիսկ մի բնակավայրից մյուսը տեղափոխվող Ռուսատանի քաղաքացին համարվում է միգրանտ եւ պետք է պահպանի համապատասխան բոլոր պարտավորությունները: Ռուսաստանում ներմուծել են քննության միջոցով լեզվին տիրապետելու համակարգը. հարցազրույցից անցում են կատարել քննական համակարգի: Ժողովրդագրության տեսակետից դա «անարդարացիության դաշտ է»: «Առանց միգրացիոն հոսքի Ռուսաստանը ժողովրդագրական տեսակետից ապագա չունի: Նրանք չեն կարող առանց արտաքին աշխատանքային ուժի», - ընդգծեց Ռուբեն Եգանյանը: