Իսպանիայում Սեվիլիայի կամուրջին սելֆի կատարելու փորձի ժամանակ կամուրջից ընկել է Սիլվիա Ռայհելը: Այդ մասին հայտնում է Lenta.ru-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 23-ամյա աջիկը որոշել է ինքնանկարվել կամրջի վրա: Մի քանի րոպե շարունակ նա փորձել է հավասարակշռություն հաստատել, սակայն վերջիվերջո կորցրել է այն եւ ցած ընկել: Դեպքի վայր ժամանած բժիշկները փաստել են սրտի կանգը: Նրանց հաջողվել է այն կրկին գործարկել եւ տեղափոխել հիվանդանոց, որտեղ եւ աղջիկը մահացել է:

Լեհական լրատվամիջոցների տվյալներով՝ Ռայհելը ապրել է Լյուբլին քաղաքում, սովորել է բժշկական համալսարանում եւ ծրագրել ուսումն ավարտելուց հետո ընդմիշտ տեղափոխվել Իսպանիա:

Պուենտե-դե-Իսաբել II կամուրջը կառուցվել է 19-րդ դարի վերջին ու իանգամի դարձել Սեւիլիայի ամենաայցելվող տեղերից մեկը: