Մեծ Բրիտանիայում  ահավոր դեպք է տեղի ունեցել. մարդակեր Մեթյու Ուիլյամսը հարձակվել է 22-ամյա աղջկա վրա, փոխանցում է LifeNews-ը:

Ըստ աղբյուրի՝ մարդակերը հոշոտել է  զոհի դեմքի կեսը եւ աչքի ակնակապիճը: Կինը վախճանվել է: 

Ոստիկանությունը ժամանել է ահազանգով՝ անմիջապես այն բանից հետո, երբ մարդակերը հարձակվել է աղջկա վրա՝ վերջինիս իր սենյակ տանելով: Մարդակերին վնասազերծելու համար ոստիկանները էլեկտրահարիչ են օգտագործել:

Աղբյուրը նշում է, որ դեպքի վայր ժամանած բժիշկները նույնիսկ փորձել են առաջին օգնություն ցուցաբերել մարդասպանին, սակայն վերջին մահացել է էլեկտրահարիչ  սարքից ստացած վնասվածքներից: Մի փոքր ավելի ուշ ոստիկանությունը հայտնել է, որ հանցագործը բավական հայտնի է եղել քրեական շրջանակներում՝ Ֆիֆի մականվամբ: Նա վերջերս էր  ազատվել բանտից, որտեղ հնգամյա պատիժն էր կրում  ընկերոջը դաժան ծեծի ենթարկելու համար: