Վաշինգտոն նահանգի Մերիսվիլ քաղաքի դպրոցում Ջեյլին Ֆրայբերգի կազմակերպած հրաձգությունից տուժած եւս մեկ դեռահաս է վախճանվել։
Դեպքը կատարվել էր հոկտեմբերի 24-ին։ Ատրճանակով զինված Ջեյլին Ֆրայբերգը մտել էր դպրոցի ճաշարան եւ կրակ բացել համադասարանցիների ուղղությամբ։ Հաշվեհարդարից հետո Ֆրայբերգն ինքնասպանություն էր գործել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Ուրբաթ վախճանվել է Էնդրյու Ֆրայբերգը՝ կրակողի զարմիկը, փոխանցում է տեղական Q13Fox հեռուստաալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր կրակոցների երեք զոհերի մասին։

Որպես հանցագործության հավանական վարկած ոստիկանությունը դիտարկում է վրեժը։ Մասնավորապես, ըստ Ֆրայբերգի մերձավորների, դեռահասի զոհերից մեկը ողբերգությունից ոչ շատ ժամանակ առաջ մերժել էր նրա հետ ժամադրության գնալու առաջարկը եւ նախապատվություն տվել նրա զարմիկին։