Ամերիկացի բժիշկը մեղավոր է ճանաչվել ցինաիդի միջոցով կնոջ սպանելու մեջ: Ռորբերտ Ֆերանտեն թույնը լցրել է կնոջ էներգետիկ ըմպելիքի մեջ:
Ըստ դատախազների՝ Փիթսբուրգի համալսարանի նախկին գիտնականը որոշել է ազատվել մասնագիտությամբ նյարդաբան կնոջից այն պատճառով, որ վերջինս շատ էր ճնշում իրեն՝ ցանկանալով երկրորդ երեխա ունենալ:
Այժմ Ֆերանտեին ցմահ ազատազրկում է սպառնում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նա հերքում է կնոջը թունավորելու մեղադրանքները: Ըստ մեղադրյալի վարկածի՝ ինքը ցիանիդը գնել է փորձերի համար:



























