Երեք օր շարունակ ամերիկացի զույգը տանջել է 3 տարեկան երեխային։ Ջիլիան Թեյթը եւ նրա կենակից Հարրի Ֆելենբաումը բնակվում էին Փենսիլվանիայի Չեսթեր քաղաքում՝ շարժական տնակում։ Նրանցից բացի տանը բնակվում էին տղամարդու նախկին կինը, 3 տարեկան որդին եւ վեցամյա տղա։

Ոստիկանությունը միջադեպի մասին իմացել է ծնողների կողմից հրավիրված բժիշկներից, երբ երեխան արդեն  կյանքի նշաններ ցույց չէր տալիս: Ծնողները արտակարգ բուժօգնության ծառայություն չեն դիմել, փոխանցում է Informig-ը:

Հայտնի է, որ երիտասարդները հարվածել են երեխայի որովայնին, կապել աթոռին, ծեծել մտրակով եւ մետաղական իրերով: Տանջարարները տղային  գլխիվայր կախել են, իսկ հետ  գլուխը պատին հարվածել: Ներկայումս զույգը եւ տղամարդու նախկին կինը ձերբակալվել են, նրանց մեղադրում են սպանության մեջ: