Աշխարհում լյուքս դասի ապրանքների 47 տոկոսը գնում են ՉԺՀ քաղաքացիները, գրում է չինական պաշտոնական «Ժենմին ժիբաո» թերթը:
«Շքեղ իրերի չինական շուկայի հետազոտությամբ զբաղվող ընկերության հաշվետվությունում նշվում է, որ արտասահման այցի ընթացքում չինացիները գնումների վրա միջինը 1508 եվրո են ծախսում, սա ամենաբարձր ցուցանիշն է ամբողջ աշխարհում՝ 3-5 անգամ ավելի, քան միջին գումարները, որոնք արտասահմանում ծախսում են Եվրոպայի կամ ԱՄՆ-ի բնակիչները»,- նշում է պարբերականը:
2013թ.-ին լյուքս դասի ապրանքների համաշխարհային գնումների 47 տոկոսն ապահովել են չինացիները, գնումների ընդհանուր արժեքը կազմում է մոտ 102 մլրդ դոլար, որից միայն 28 մլրդ դոլարն է ծախսվում Չինաստանի տարածքում:
Չինական տնտեսության աճից հետո երկրի քաղաքացիների բարեկեցությունը նույնպես ավելանում է, ամրապնդվում է գնողունակությունը, մշտապես աճում է շքեղ իրերի հանդեպ պահանջարկը, պարզաբանում է թերթի կայքը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: http://ria.ru/
Չինաստանի բնակչությունը 1,3 մլրդ-ից ավելի է, լյուքս դասի ապրանքների շուկայում այժմ հաշվվում է մոտ 75 մլն սպառող, ուստի ՉԺՀ քաղաքացիները կարող են դրա վրա մեծ ազդեցություն գործել:




























