Սիրիական Հալեպի հայաբնակ թաղամասերի հրթիռային գնդակոծության հետեւանքով այսօր դարձյալ հայ է զոհվել: Այդ մասին հաղորդում է Հալեպի հայկական «Գանձասար» թերթը:

Ահաբեկիչների արձակած հրթիռն ընկել է Հալեպում Հայ Առաքելական եկեղեցու թեմի շինության առաջ: Պայթյունի հետեւանքով զոհվել է շենքի պահակ Նազարեդ Մալչեյանը՝ ծնված 1965թ.-ին, վիրավորվել է երկու անցրոդ: Մալչեյանի հուղարկավորությունը տեղի կունենա նոյեմբերի 9-ին:

Նշենք, որ նախքան Սիրիայում արյունահեղ իրադարձությունների սկսվելն այնտեղ բնակվում էր 60-70 հազար հայ: Կեսից ավելին բնակվում էր Հալեպում, մյուս կեսը Լաթակիայում, Հոմսում, Ղամիշլիում, Հասաքում, Ռաքքայում, Քեսաբում, իհարկե, մայրաքաղաք Դամասկոսում: