Մարսի կողքով անցած Siding Spring գիսաստղը զգալի ազդեցություն է ունեցել մոլորակի վրա: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով NASA-ին:

Գիսաստղը շրջապատող փոշուց եւ գազից կազմված ամպը դիպել է Մարսի մթնոլորտին, երկնաքարային անձրեւ առաջացրել եւ հանգեցրել մոլորակի իոնոլորտի փոփոխությանը: Գիտնականները կարողացել են նաեւ ուղղակի կապ հաստատել երկնաքարային բեկորների եւ իոնային ժամանակավոր շերտի ձեւավորման միջեւ: Նման երեւույթ առաջին անգամ է դիտարկվում:

Siding Spring գիսաստղի փոշին գոլորշիացել է Մարսի մթնոլորտում՝ տպավորիչ երկնաքարային անձրեւի առաջացնելով: Գիտնականները կարծում են, որ դրա բեկորները հանգեցրել են մթնոլորտի վերջին շերտերի զգալի ժամանակավոր փոփոխությունների եւ, հնարավոր է, երկարատեւ արդյունքների:

Siding Spring գիսաստղը Մարս մոլորակի կողքով անցել է 2014 թվականի հոկտեմբերի 19-ին, 203.000 կմ/ժ արագությամբ, 139.500 կմ հեռավորությամբ: Դա հավասար է Երկրի եւ Լուսնի միջեւ ընկած տարածության կեսին: Բացի այդ, NASA-ում պնդում են, որ դա 10 անգամ ավելին է, քան Երկրին մոտեցած ցանկացած գիսաստղի հեռավորությունը: