Ֆրանսիական ոստիկանությունը մարիխուանայի հազարավոր թփերով տնկադաշտ է հայտնաբերել: Դա Ֆրանսիայի իրավապահ մարմինների կողմից հայտնաբերված նման մի քանի խոշոր «ֆերմաներից» մեկն է:
Ըստ Russian Today-ի, շենքը, որտեղ հայտնաբերվել են մարիխուանայի տնկիները, վաղուց լքված էր համարվում: Սակայն պարզվել է, որ այնտեղ ուլտրամանուշակագույն ճառագայթման լամպեր, օդափոխման համակարգ եւ ջրելու ավտոմատ համակարգ է տեղադրված:
ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, Տրամբլե-ան-Ֆրանս փոքրիկ քաղաքի տունը լքված էր համարվում: Ոստիկանների ուշադրությունը գրավել է շենքի ներսում վառված լույսը: Մտնելով ներս՝ իրավապահները մարիխուանայի աճեցման տնտեսություն են հայտնաբերել: Շենքում նաեւ «պահապան» է եղել: Նրան հաջողվել է փախչել, սակայն շուտով ձերբակալվել է ոստիկանների կողմից:




























