Նիգերիայի հարավ-արեւելքում գտնվող Պոտիսկում քաղաքի դպրոցի պայթյունի հետեւանքով առնվազն 47 մարդ է զոհվել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ պայթուցիկ նյութն աշխատել է տղաների համար նախատեսած գիտատեխնիկական դպրոցում:

Ահաբեկիչներից եւ ոչ մեկը հարձակման համար պատասխանատվություն չի վերցրել: Սակայն ենթադրվում է, որ ահաբեկման փորձն իրականացրել են «Բոքո Հարամ» իսլամիստական խմբավորման զինյլաները:

Վերջին 5 տարիների ընթացքում աշխարհիկ կրթությանը խստորեն դեմ հանդես եկող իսլամիստները հաճախ են հարձակումներ իրականցրել դպրոցների վրա: Զինյալների գործողությունները  մի քանի հազար մարդու կյանք է խլել:

Անցած շաբաթ Նիգերիայում շիայական հանդիսության ժամանակ մահապարտի ինքնապայթեցման արդյունքում առնվազն 29 մարդ է զոհվել: