«Եվրոնեսթի» նիստի ընթացքում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հարցը չի քննարկվել, քանի որ այն վերաբերում է միայն մեր երկրին ու ԵՏՄ-ին: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Եվրանեսթում» խորհրդարանական պատվիրակության անդամ Ալեքսանդր Արզումանյանը:

«Եվրանեսթում» հայկական պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը հավելեց, որ ադրբեջանական պատվիրակները հարց են բարձրացրել, թե Հայաստանն ինչպե՞ս կշարունակի իր աշխատանքը «Եվրանեսթում», եթե մտադիր է անդամակցել ԵՏՄ-ին, սակայն եվրոպացի խորհրդարանականները նշել են, որ ինտեգրացիոն գործընթացները, որոնցում ներգրավված է Հայաստանը, չեն կարող խոչընդոտել աշխատանքներին»: