Բրազիլացի միլիարդատեր Ջոզեֆ Սաֆրան գնել է լոնդոնյան Սիթիի ամենահայտնի երկնաքերը՝ «Մերի-էքսը», որը հայտնի է նաեւ «Վարունգ» անունով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Գործարքի գինը կազմել է 726 մլն ֆունտ (1,15 մլրդ դոլար):

180 մ բարձրությամբ շենքն ունի 40 հարկ, այն կառուցվել է բրիտանացի հայտնի ճարտարապետ Նորման Ֆոսթերի նախագծով՝ 2004 թ.: Երկնաքերը վարունգ է հիշեցնում, որի համար այն համապատասխան անվանումն է ստացել:

Հուլիսին բրիտանական մամուլը տեղեկություն էր տարածել, որ «Վարունգը» վաճառքի է հանվել եւ նրա նախնական արժեքն է  մոտավորապես 650 մլն ֆունտ ստեռլինգ  (շուրջ 1,1 մլրդ դոլար):