ԱՄՆ-ում մահապատժի են դատապարտել նախկին ծովային հետեւակային 27-ամյա Քեսոն Քեդրոն Սայքսին: Տամարդուն դատապարտել են երիտասարդ ամուսնական զույգի խմբակային բռնաբարության եւ սպանության համար, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Աղբյուրի փոխանցմամբ՝ զոհվածները ամուսնացել են մահվանից ընդամենը երկու ամիս առաջ: Ամուսինը՝ Յան Պետրժակը աշխատել է Իրաքում ՝ որպես բանակային ուղղաթիռների սպասարկման մեխանիկ: Նրա կինը՝ Քվիանա Ջենքինս-Պետրժակը, աշխատել է՝ որպես մանկապարտեզային տարիքի երեխաների խնամքի խորհրդատու:
Մի անգամ չորս ծովային հետեւակայիններ ներխուժել են Պետրժակների տուն, կապկպել տան տերերին եւ 1.5 ժամվա ընթացքում նրանց կտտանքներին ենթարկել: Չարագործներից երկուսը ծառայել են Յան Պետրժակի ենթակայության տակ: Նրանք իրենց հրամանատարին ստիպել են նայել, թե ինչպես են բռնաբարում նրա կնոջը: Իսկ հետո ամուսիններին սառնասրտորեն սպանել են:




























