Շիա ապստամբների եւ սունի ցեղերի ներկայացուցիչների միջեւ բախման հետեւանքով Եմենում ռազմական բախումներ են բռնկվել, որոնց հետեւանքով 22 մարդ է զոհվել, հաղորդում է Ռոսբալտը՝ վկայակոչելով «Սինհուա» գործակալությանը:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ Էլ-բայդա կենտրոնական նահանգում տասնյակ հուսիթներ մարտի են բռնվել սունի ցեղերի ներկայացուցիչների հետ: Տեղի իշխանությունների տվյալների համաձայն՝ մեծամասամբ զոհերը հուսիթները:
Միաժամանակ մայրաքաղաք Սանայում իրավիճակը մնում է անկայուն: Չնայած մայրաքաղաքի բնակիչների աճող դժգոհությանը՝ հուսիթները շարունակում են վերահսկել մուտքը դեպի քաղաք, զբաղեցնում են քաղաքացիական անձնանց բնակարանները, կառավարական ու հասարակական շինությունները, օգտագործում դրանք որպես զինապահեստ:





























