Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության պետի առաջին տեղակալ Եկատերինա Եգորովան կարծում է, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կստեղծվի միասնական աշխատաշուկա, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Նա նշել է, որ ԱՊՀ երկրների հետ առանց մուտքի արտոնագրի ռեժիմի մասին քննարկումը կշարունակվի Ռուսաստանում աշխատանքի տեղավորման հնարավորությունների ընդլայնման պատճառով:
«Մենք պետք է գիտակցենք, որ ինտեգրացիոն գործընթացներ են, որոնք հանգեցնում են միասնական աշխատաշուկայի ստեղծմանը: Սոցիալական ապահովության, կրթության հարցը, մենք պետք է լուծենք՝ համագործակցելով միմյանց հետ», - Հասարակական պալատի լսումների ժամանակ ասել է Եգորովան:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ղրղզստանը 2015թ. հունվարի 1-ից Մաքսային միությանը եւ ԵՏՄ-ին կանդամակցի:



























