Մոսկվայի կենտրոնում ոստիկանները ձերբակալել են խաբեբայության մեջ կասկածվող ասիացուն, հաղորդում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկանություն ահազանգ է ստացվել քաղաքի բանկերից մեկի աշխատակցից, որը նշել է, որ նոյեմբերի 7-ին իրենց բանկ է դիմել մի տղամարդ՝ 1,2 մլն ռուբլի արժողությամբ Lexus գնելու նպատակով, սակայննրա ներկայացրած փաստաթղթերի իրական լինելը կասկած է հարուցել: Բանկի աշխատակիցները դիմել են ոստիկանություն:
Նույն օրը նշված ավտոսրահում մեքենան ձեռք բերելու ժամանակ տղամարդը ձերբակալվել է: Պարզվել է, որ նա 28-ամյա գործազուրկ է: Նա մեկ այլ անձի անձնագիր է ներկայացրել, դրանում փակցնելով իր լուսանկարը:


























