«Մ.Տ. Կալաշնիկով» ընկերությունը դատի է տվել ավտոմատների տեսքով չինական խաղալիքների ներկրողներին, որոնց վրա նշված է «ԱԿ-47», հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Ռուսաստանի բարձրագույն արբիտրաժային դատարանի հաղորդագրությանը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 2012-2014թթ. ներկրողները վարչական պատասխանատվության են ենթարկվել օտար ապրանքանշանի ապօրինի օգտագործման համար, երբ Չինաստանից Ռուսաստան էին ներկրվել «ԱԿ-47» նշումով ավտոմատների տեսքով խաղալիքներ: Դատարանը ռուսական ընկերություններին պարտավորեցրել էր 30 հազար ռուբլի տուգանք վճարել:

 «Մ.Տ. Կալաշնիկովը» հիմնադրվել է 1999թ. Կալաշնիկովի, նրա աղջկա՝ Ելենայի եւ թոռ Իգոր Կրասնովսկիի կողմից: