ԱՄՆ նախագահի տիկինը՝ Միշել Օբաման, անցյալ տարի ամերիկյան ամբողջ վարչակազմի շրջանում ամենաթանկարժեք նվերն է ստացել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով օտարերկրյա առաջնորդների կողմից մատուցված նվերների մասին Պետքարտուղարության ամենամյա զեկույցը:
Աղբյուրը նշում է, որ 2013 թվականին Բրունեյի սուլթանի կինն ԱՄՆ առաջին տիկնոջը 71.5 հազար դոլար արժողությամբ շափյուղայով եւ ադամանդներով զարդարված սպիտած ոսկուց զարդ է նվիրել: Այս նվերը գրեթե յոթ անգամ թանկ է Բարաք Օբամային մատուցված ճյուղի վրա ապակե բազեից: Ամերիկյան առաջնորդին այն նվիրել է ԱՄՆ-ում Քաթարի դեսպանը:
ԱՄՆ նախագահին նաեւ 6.6 հազար դոլար արժողությամբ մեծ գորգ են նվիրել՝ կարմիր, ճերմակ եւ կապույտ զարդանախշերով, 6.5 հազար դոլար արժողությամբ արծաթե ափսե՝ համաշխարհային գլխավոր մեգապոլիսների պատկերով եւ 4 հազար դոլար արժողությամբ աթոռ:





























