«Lydian International» ընկերությունը հայտարարել է, որ Հայաստանում Ամուլսարի ոսկու արդյունահանման ծրագիրը ղեկավարելու է Ջոն Նեյսբիթը: Ընկերության պաշտոնական կայքի փոխանմամբ, գլխավոր օպերացիոն տնօրեն Մարկ Լեդյուկն աջակցելու է անցումային փուլում՝ մինչեւ 2014 թվականի ավարտը, ինչից հետո հեռանալու է «Lydian International»-ից:
Ջոն Նեյսբիթը ծրագրերի մշակման, կապիտալի կառավարման, նախագծման, շինարարության, գնումների եւ տարբեր կազմակերպությունների կառավարման ոլորտում ավելի քան 35-ամյա փորձ ունի: Նա աշխատել է ԱՄՆ-ում, Հարավային Ամերիկայում, Աֆրիկայում, Ռուսաստանում, Ասիայում եւ Եվրոպայում: Տարբեր պաշտոններ է զբաղեցրել կամ աշխատել է որպես խորհրդական այնպիսի ընկերություններում, ինչպիսիք են «AngloGold Ashanti»-ն, «Lumina Copper»-ն, «Gold Fields»-ը:
Նշենք, որ վերջին շրջանում Հայաստանի բնապահպանական ակտիվիստները մի շարք բողոքի ցույցեր են անցկացրել Ամուլսարի նախագծի դեմ՝ մատնանշելով տարբեր վտանգներ, որոնցով լի է հայկական հանգստավայրային Ջերմուկ քաղաքի մերձակայքում տեղակայված ոսկու արդյունահանումը:




























