Երեխայի հետ դաժան վերաբերմունքի կասկածանքով եգիպտոսցի տղամարդ է ձերբակալվել: Կինը նրան մեղադրում է այն բանում, որ չորս ամիս շարունակ նա դստերը ծեծել է՝ առանց իր թույլտվության կոլոլակներ ուտելու համար:

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, հայրը (նա 30 տարեկան է եւ աշխատում է Էլ-Մանսուր քաղաքի մզկիթներից մեկում) երեխային փակել է տանն ու չորս ամիս շարունակ ծեծել նրան: Աղջկա մայրը (նրանց անուններն ու տարիքը չի հաղորդվում) ոստիկանություն է դիմել՝ նշելով, որ ամուսինն իր դստերն ամենաչնչին առիթով ծեծի է ենթարկում, ինչի հետեւանքով աղջիկն այժմ նյարդային խանգարում ունի: Ըստ Lenta.ru-ի, երեխային հիվանդանոց են փոխադրել:

Իսկ հայրը քննիչներին բացատրել է, որ ցանկացել է դստերը հետ պահել սառնարանից ուտելիք «գողանալու» սովորությունից: Եգիպտական օրենքների համաձայն, երեխայի հետ դաժան վերաբերմունքի համար տղամարդուն մեկ տարի ժամկետով ազատազրկում է սպառնում: