Շվեյցարական Barry Callebaut Group կորպորացիան նախազգուշացրել է, որ 2020 թվականին աշխարհում կարող է շոկոլադի դեֆիցիտ նկատվել: Նախ, դրա օգտագործումը գնալով աճում է, առաջին հերթին Ասիայում, երկրորդ, արտադրությունը 5 տարվա ընթացքում կարող է կտրուկ կրճատվել, հաղորդում է Russian Today-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, շոկոլադային կորպորացիան իբր սպասվող շոկոլադի դեֆիցիտը բացատրում է կակաոյի պլանտացիաների կրճատմամբ: Վերջիններս, իրենց հերթին, վերջին ժամանակներս գնալով ավելի ու ավելի ուժեղ բնապահպանական ու տնտեսական ճնշում են զգում իրենց վրա:

Արտադրողների նման հայտարարությունը, որն արվել է նախորդ տարի, նրանց շատ շահավետ է եղել: Շոկոլադի արժեքը համաշխարհային շուկայում կտրուկ ավելացել է՝ մոտ 25 տոկոսով: