Թեեւ Հայաստանն ընտրել է եվրասիական ընտեգրման ուղին, Ռիգա-Երեւան հարաբերությունները փոփոխություն չեն կրի: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նշեց Հայաստանում Լատվիայի դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի) Էլիտա Գավելեն:
«Մենք պարզապես կշարունակենք հետագա համագործակցության նոր հնարավորություններ որոնել, բայց մեր տնտեսական հարաբերությունները ուժեղ կաղում են: Ես հասկանում եմ, որ Հայաստանին ու Լատվիային բաժանում է մեծ տարածությունը, նաեւ կան մաքսային սահմանափակումներ, սակայն հույս ունեմ, որ երբ իմանանք, թե ինչ կանոններով է խաղում ԵՏՄ-ն, դա խթան կլինի Ռիգայի համար՝ տնտեսության ոլորտում համագործակցությունն ընդլայնելու հարցում»,-ասաց դեսպանը:
Դիվանագետը նաեւ վստահեցրեց, որ կձգտի ավելի հաճախ լինել Հայաստանում եւ հանդիպումներ կազմակերպել լատվիացի եւ հայ գործարարների միջեւ:



























