Լոնդոնի Վեսթմինսթերսկի համալսարանի դասախոսությունների սրահում 5 զեկուցողների եւ փորձագետների մասնակցությամբ Լեռնային Ղարաբաղի թեմայով սեմինար է անցկացվել:

«Asbarez»-ը գրում է, որ սեմինարի ընթացքում Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամ Սթիվեն Փաունդը, Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը, ֆոտոլրագրող Ռասել Փոլարդը, Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչ Կիրո Մանոյանը եւ բժիշկ Անդրանիկ Գասպարյանը իրենց փորձի պրիզմայով քննարկել են ղարաբաղյան հարցը:

1998-1994թթ. այդ երկրում տիրող կյանքի մասին տեսագրության ցուցադրությունից հետո բարոնուհի Քոքսը հումանիտար տեսակետից կիսվել է իր մտքերով եւ փորձով: Նա ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտությունը Իոսիֆ Ստալինի  «Բաժանիրմ որ տիրես» քաղաքականության արդյունք է եւ այստեղ խոսքը բռնազավթված հին ադրբեջանական հողերի մասին չէ: