Դոնեցկից 15 կմ հեռավորության վրա, կառավարության կողմից վերահսկվող Մարիինկա բնակավայրի մոտ զինվորականները կրակ են բացել ԵԱՀԿ շարասյան վրա:

Երկու մեքենայից բաղկացած ԵԱՀԿ շարասյունը ուղեւորվում էր Դոնեցկ: Մարիինկայի մոտ, ԵԱՀԿ մեքենաներից 80 մետրի վրա հայտնվել է կանաչ բեռնատար՝ երկու զինվորականներով: Մեքենայի հետեւի մասում ԵԱՀԿ ներկայացուցիչները երկու ուղղահայաց սպիտակ ժապավեն են տեսել, հաղորդում է ԵԱՀԿ-ի կայքը:

Զինվորներից մեկը կանգնել է եւ երկու կրակոց արձակել ԵԱՀԿ մեքենաների կողմը: մեքենայում գտնվող ԵԱՀԿ աշխատակիցները գնդակների գետնին զարկվելու ուժեղ ձայներ են լսել: ԵԱՀԿ առաքելությունն անվտանգության նկատառումներից ելնելով լքել է այդ շրջանը: