Հայաստանի շրջանների մեծ մասում շաբաթ եւ կիրակի օրերին երբեմն-երբեմն սպասվում են տեղումներ, ընդ որում՝ լեռներում եւ հյուսիսային շրջաններում՝ թաց ձյան տեսքով: Սպասվում է նաեւ մառախուղ:  Շաբաթ օրը օդի ջերմաստիճանն ամենուր կնվազի  4-5 աստիճանով: Քամին հարավարեւելյան է՝ 2-7 մ/վրկ.:

ԱԻՆ «Հայպետհիդրոմետ» ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ Երեւանում շաբաթ եւ կիրակի օրերին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ:  Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի  +4+6, վաղը ցերեկը՝ +7+9 աստիճան:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +2+5,

Կոտայքում՝ գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +2+5,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +2+5,

Լոռիում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +5+8,

Տավուշում՝ գիշերը՝  +2+7, ցերեկը՝ +7+10, 

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +2+5,    

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +6+9,

Արարատում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +7+10,

Արմավիրում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +7+10,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +2+5, 

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +7+10,    

Սյունիքի հովիտներում՝  գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +9+12,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +4+8,  

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +4+7: