2 հունիսի, Պորտ Եղիսաբեթ, Նելսոմ Մանդելա Բեյ ստադիոն

Մրցավար` Յուիտի Նիսիմուրա (Ճապոնիա)

Ռոբինյո, 10 (0:1), Մելո, 53 (1:1, ինքնագոլ), Սնեյդեր, 68 (2:1)

Ի զուր չէր ամբողջ Հոլանդիան սպասում Արյեն Ռոբենի վերադարձին: Նա գոլի հեղինակ չդարձավ, բայց նա կերտեց Հոլանդիայի հաղթանակը: Բրազիլիայի հավաքականը մեծ առավելությամբ հաղթանակով ավարտեց առաջին խաղակեսը: Արդեն 10-րդ րոպեին Ռոբինյոն բացեց հաշիվը: Հոլանդիան կաշկանդված վիճակում էր եւ Բրազիլիային անհրաժեշտ էր միայն պահել նախաձեռնությունը եւ երկրորդ գնդակը խփել, սակայն Դունգայի պաշտպանական մարտավարությունը աղետ դարձավ այդ երկրի հավաքականի համար: Ամեն ինչ սկսվեց Մելոյի ինքնագոլից: Այնուհետեւ Սնեյդերը խփեց իր գնդակը: Դրանից հետո Բրազիլիան մնաց տասը ֆուտբոլիստներով: Ռոբենի գցելու ապա նրա ոտքին կանգնելու համար հեռացվեց Ֆելիպե Մելոն: Թվային առավելությունը Հոլանդիան հրաշալի օգտագործեց` պահպանելով հաղթական հաշիվը: Հոլանդացիները սպասում են Ուրուգվայ-Գանա զույգի հաղթողին եւ գրեթե ոչ ոք չի կասկածում, որ Հոլանդիան այս տարվա առաջնության եզրափակիչի առաջին մասնակիցն է: