Սեւիլիայի տաճարում սգո արարողությամբ է ավարտվել աշխարհի ամենատիտղոսակիր արիստոկրատուհու՝ Կաետանա Ֆիտց-Ջեյմս Ստյուարտի (առավել հայտնի է որպես դքսուհի դե Ալբա) թաղումը:
Արարողությանը մասնակցել են արքայադուստր Ելենան, սենատի նախագահ Պիո Գարսիա Էսկուդերոն, պաշտպանության նախարար Պեդրո Մորենեսը եւ այլ պաշտոնատար անձինք:
Նա հայտնի էր որպես հասարակական գործիչ եւ աշխարհում ամենաշատ քանակությամբ տիտղոսակիր (7 դքսուհու , 23 մարկիզուհու եւ 19 կոմսուհու տիտղոս): Իսպանիայում դքսուհին շատ հայտնի է եւ հաճախ է հերոսուհի հանդիսացել հրապարակումների եւ հեռուստածրագրերի համար: Վերջին աղմկահարույց իրադարձությունը, որը կապվում է նրա անվան հետ, նրա ամուսնությունն էր 2011 թվականին 60-ամյա պաշտոնյայի հետ: Ալբայի ազնվական ընտանիքը ամենահներից մեկն է Իսպանիայում:




























