Պենտագոնը հայտարարում է, որ Չինաստանը Հարավ-չինական ծովում, որի տարածքների պատճառով արդեն երկար տարիներ միանգամից մի քանի պետություններ են վիճում, արհեստական կղզի է կառուցում, որտեղ եւ ծրագրում է  կառուցել ռազմական օդակայան,  հայտնում է France-Presse  գործակալությունը:

Նշվում է, որ կղզին գտնվում է Սփրեթլի կղզեխմբում:

«Մենք Չինաստանին կոչ ենք անում դադարեցնել հողերի յուրացման այդ նախագիծը եւ մասնակցել դիվանագիտական նախաձեռնություններին, որոնք ուղղված են նմանատիպ գործողություններից զերծ մնալուն»,- հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ փոխգնդապետ Ջեֆրի Փուլը, հայտնում է Gazeta-ն:

Հարավ-չինական ծովի կղզիները վիճարկվուն են միանգամից 6 պետությունների կողմից՝ Վիետնամ, Չինաստան, Թայվան, Մալայզիա, Ֆիլիպիններ եւ Բրունեյ:

Վեջրին տարիներին Չինաստանն առավել ակտիվորեն է արտահայտում իր դիրքորոշումը: Չինաստանի եւ Վիետնամի միջեւ վերջին կոնֆլիկտը բռնկվել է տառացիորեն անցած ամիս: