Ռուսաստանը վերականգնել է իր դիրքերն արաբական աշխարհում եւ դարձել ինքնուրույն խաղացող Մերձավոր Արեւելքում: ՏԱՍՍ-ը փոխանցոմ է, որ նման կարծիք է հայտնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադը՝ ՌԴ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Իլյաս Ումախանովի գլխավորությամբ ռուսական խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպմանը: 

Ըստ աղբյուրի՝ բանակցություններին խոսքը գնացել է երկկողմ ձեւաչափով համագործակցության զարգացման հեռանկարների, ԻՊ-ի ահաբեկչությանը դիմակայելու, միջքաղաքակրթային, միջդավանական երկխոսության եւծայրահեղական ահաբեկչական գործունեությանը հակազդելու ուղղությամբ աշխատանքի մասին: 

«Մեզ հետ հանդիպման ժամանակ Բաշար Ասադը հասկացրել է, որ ահաբեկչության դեմ պայքարը հետեւողականորեն շարունակվելու է: Մենք նրանից հայտարարություն լսեցինք կառավարության՝ երկխոսության պատրաստ լինելու մասին՝ հանուն Սիրիայի ժողովրդի շահերի:  Մենք վստահություն զգացինք նրա խոսքերում եւ բուռն ցանկություն՝ արագ անցնել Սիրիայի հետպատերազմյան խաղաղ բարեկարգմանը: Ասադը սիրում է իր երկիրը եւ պատրաստ է պայքարել հանուն դրա», - ընդծել է Ումախանովը: