Կոլումբիայում 2014թ. սեպտեմբերից չդադարող տեղատարափ անձրեւների պատճառով առնվազն 44 մարդ է մահացել, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջներին:
«Ֆունդասիոն նահանգի Մագդալենա մարզում շարունակվում է փրկարարական գործողությունը: Միեւնույն ժամանակ, շարունակում ենք հումանիտար օգնություն տրամադրել Էլ Կաստիլիո նահանգին», - աղբյուրը մեջբերում է տարերային աղետների դեմ պայքարի ծառայության պետ Կարլոս Իվան Մարկեսին: Վերջինս ընդգծել է, որ երկրի հարավում տարերային աղետների դեմ պայքարի գործողությունը կտեւի մինչեւ տարվա վերջ: Նրա խոսքով՝ հաջորդ տարվա առաջին երեք ամիսներին Կոլումբիայում չոր եղանակ կհաստատվի:




























