ԱՄՆ-ում ոստիկանությունը տղամարդու է ձերբակալել, որը ներխուժել էր քաղաքային օդանավակայանի տարածք եւ առեւանգել տեխնիկական ծառայության բեռնատարը, հայտնում է Russian Today-ը:

Կասկածյալն անարգել ներթափանցել է օդանավակայանի ծառայողական հատված, աշխատակիցները նկատել են նրան, կալանավորել եւ ոստիկանություն կանչել, սակայն իրավախախտին հաջողվել է փախչել: Այնուհետեւ նա տեխնիկական ծառայության բեռնատարի վարորդին խնդրել է  տանել իրեն, սակայն մերժում ստանալուց հետո առեվանգել է մեքենան:

Շուտով ոստիկանները ձերբակալել են  տղամարդուն՝  39-ամյա Միգել Սարագոսային, որին այժմ դատ է սպասվում: Թռիչքների ժամանակացույցի վրա միջադեպը ոչ մի կերպ չի ազդել: