Աֆղանստանի Պակտիկա նահանգում վոլեյբոլային հանդիպման ժամանակ ահաբեկչության հետեւանքով զոհերի թիվը հասել է մինչեւ 61 մարդու, փոխանցում է  Pajhwok-ը՝ վկայակոչելով տարածաշրջանային իշխանությունների հաղորդագրությունը: Վիրավորների թիվը 66 մարդ է:

Հիշեցնենք, պայթուցիկը նոյեմբերի 23-ին գործարկել էր մահապարտ-ահաբեկիչը:  Զոհվել էին հիմնականում խաղաղ բնակիչներ:

Նահանգապետի տեղակալի տեղեկության համաձայն՝ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ վիրավորները տեղափոխվել են մասնավոր հիվանդանոցներ, որոնցից դեռ տեղեկություն չի ստացվել:

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին եւ գործադիր իշխանության  ղեկավար Աբդուլա Աբդուլան դատապարտել են միջադեպը: «Սա անմարդկային եւ բարբարոսական արարք է: Այս հարձակումներն ուղղված են իսլամի ուսմունքի եւ մարդկության դեմ», - ասվում է նախագահի հաղորդագրությունում: