Եվրասիական տնտեսական միություն մտնելը համապատասխանում է Հայաստանի արդյունաբերության շահերին: Այս մասին նոյեմբերի 24-ին խորհրդարանում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի վերաբերյալ լսումների ժամանակ հայտարարել է Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:

Նա նշել է, որ  խորհրդային ժամանակներում արդյունաբերությունը կազմել է Հայաստանի ԽՍՀ-ի ՀՆԱ-ի 66-67%-ը: Համեմատութան համար. Այժմ այն կազմում է  17,2%, գյուղատնտեսությունը՝ 19%, շինարարությունը՝ 10-11%, իսկ ծառայությունները՝ 41%: «Մենք պետք է աստիճանաբար վերանայենք մեր տնտեսական քաղաքականությունը, տնտեսությանը վերադարձնենք արդյունաբերական ուղղվածության, արտադրության: Եվ ԵՏՄ-ն, որի հետ ավանդաբար կապված են մեր արդյունաբերողները,  դրա համար լավ հնարավորություն է տալիս»,  - ընդգծել է Սաֆարյանը: