Եվրասիական տնտեսական միությունը Հայաստանին չտեսնցած մաքատուրքերով կապահովի: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 24-ին, հայտարարեց տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:

2014թ. բյուջեում մաքսատուրքերը  կազմում են 110 մլն դոլար, հաջորդ տարի՝ առավելագունը 129 մլն դոլար: Համեմատության համար նշենք, որ անցյալ տարի Մաքսային միությունը իր մեջ վերաբաշխել է 26 մլրդ դոլար մաքսատուրք: Հայաստանին բաժին է ընկում ընդհանուրի 1,13%, այսինքն՝ վատագուն սցենարի դեպքում՝ 300 մլն դոլար: «Այսպես, մեզնից ո՞վ է հայրենիքի համար բարին ցանկանում, եւ ո՞վ է դավաճան», - հայտարարեց Այվազյանը, ով դեռեւս չէր կարողանում հանգստանալ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի խոսքերից,  որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության կողմնակիցները Հայրենիքի դավաճաններ են: