Իսպանիայում ոստիկանությունը ձերբակալել է չորս հոգեւորականի, որոնց կասկածում են մանկապղծության մեջ: Ներքին գործերի նախարար Խորխե Ֆերնանդես Դիասի խոսքով, նրանց ձերբակալել են Գրանադա քաղաքում:
Ըստ Associated Press-ի, ձերբակալվածների անունները չեն հաղորդվում: Իսպանիայի ՆԳ նախարարը հայտարարել է, որ դատարանի արգելքի պատճառով առայժմ ոչ մի մանրամասն հաղորդել չի կարող:
Այս գործի հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ մի քանի ամիս առաջ զոհերից մեկը նամակ է գրել Հռոմի Ֆրանցիսկոս Պապին:
Gazeta-ի փոխանցմամբ, հուլիսին Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը քննադատել էր քաղաքական կոռուպցիան եւ մանկապղծությունը:




























