Ռուսաստանը կլքի ԵԽԽՎ-ն, եթե այն կրկին կողմ քվեարկի 2015թ. եւս երկրի լիազորությունները սահմանափակելուն, հայտնում է «Իզվեստիան»:
Թերթը նշում է, որ այդպես ռուսաստանցի խորհրդարանականները պատասխանել են ԵԽԽՎ գլխավոր քատուղարի հայտարարությանը, որը կարծում է, թե պատվիրակության լիազորությունները կմնան սահմանափակ, իսկ ԵԽԽՎ-ն Ռուսաստանին չի պարտադրի իր հետ համագործակցությունը: Փորձագետները կարծում են, որ Ռուսաստանը պետք է նվազեցնի այդ կազմակերպության կարգավիճակը՝ սահմանափակելով ԵԽ-ի ֆինանսավորումը խորհրդարանական գործունեության գծով, եւ սկսի ավելի ակտիվ համագործակցել եվրոպական այլ խորհրդարանական կառույցների հետ:
«Ամեն տարի հունվարին Վեհաժողովը անցնում է յուրաքանչյուր խորհրդարանական պատվիրակության լիազորությունները հաստատելու գործընթացը, որը պաշտոնապես իրավունք է տալիս աշխատել ԵԽԽՎ շրջանակներում: Սակայն պատահում է, որ որեւէ պատվիրակության լիազորությունները կասկածի տակ են հայտնվում: Եթե հաշվի առնենք Ռուսաստանին վերաբերող ԵԽԽՎ ապրիլի բանաձեւը, ապա կարելի է ենթադրել, որ հունվարին դա տեղի կունենա նաեւ ռուսական պատվիրակության հետ», - նոյեմբերի 24-ին գերմանական հայտնի մեդիաընկերությանը հայտնել է ԵԽԽՎ գլխավոր քատուղար Վոյցեխ Սավիցկին:
Սավիցկին նշել է, որ եթե նույնիսկ Ռուսաստանը լքի վեհաժողովը, նա չի կարող հրաժարվել այն ֆինանսավորելուց, քանի որ երկիրն ընդհանուր ֆինանսական ներդրում է կատարում ԵԽ, իսկ տվյալ կառույցում ՌԴ-ն շահագրգռված է:
Այս տարվա ապրիլին ՌԴ պատվիրակությունը լքել էր ԵԽԽՎ նստաշրջանը՝ ի նշան իր նկատմամբ ընդունված բանաձեւի դեմ բողոքի, որով մինչեւ 2014 թ. վերջ զրկվում էր լիազորությունների զգալի մասից:




























