Ֆիլիպինների Աքլան նահանգում անհայտ անձը կրակել է ամբոխի ուղղությամբ, ինչի արդյունքում առնվազն երկու մարդ զոհվել է, եւս 7-ը՝ վիրավորվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Սինխուա գործակալությանը:

Աղբյուրի տեղեկություններով՝ միջադեպի արդյունքում 16 եւ 14-ամյա երկու անչափահասն է զոհվել: Այժմ ոստիկանությունը փնտրում է հանցագործին, որին հաջողվել էր թաքնվել հանցագործության վայրից:

Ըստ վարկածներից մեկի՝ պատճառը կարող էր լիել երկրում երկար տարիներ չդադարող թշնամական կլանների միջեւ պատերազմը: