ՉԺՀ պարեկային նավերը մտել են վիճելի Սենկակու  կղզիների տարածք, որը Ճապոնիան համարում է իր տարածքային ջրերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով երկրի ափային պաշտպանությունը:

Ըստ աղբյուրի՝ չինական նավերը նկատվել են տեղի ժամանակով ժ. 10:00-ի սահմաններում՝ Կուբաձիմա կղզուց հյուսիս-արեւմուտք ընկած տարածքում:  Ճապոնացի սահմանապահները ռադիոկապով փոխանցում են Ճապոնիայի տարածքային ջրերը լքելու պահանջը, բայց ակտիվ գործողությունների չեն դիմում:

Սենկակու  կղզիների շուրջ Ճապոնիայի եւ Չինաստանի տարածքային վեճը սրվել էր, երբ 2012թ. սեպտեմբերին Տոկիոն հայտարարել էր մասնավոր տերերից կղզիները գնելու մասին: Դրանից հետո ՉԺՀ-ում հակաճապոնական զանգվածային ցույցեր էին կայացել: Այդ ժամանակից ի վեր չինական նավերը գրեթե մշտապես վիճելի կղզիների մոտակայքում   են եւ պարբերաբար ցուցադրաբար մտնում են ափամերձ գոտի: