Աֆղանստանի բնակչուհի որդու սպանության համար վրեժ է լուծել՝ սպանելով «Թալիբան» շարժման 25 զինյալների, հայտնում է Lenta.ru-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ տղամարդը երկրի արեւմուտքում գտնվող Ֆարահ նահանգի ոստիկանության ստորաբաժանման հրամանատարն էր, եւ զինյալները նրան սպանել են մոր աչքի առաջ: Դրանից հետո կինն իր աղջկա եւ որդու կնոջ հետ միասին փոխհրաձգության է դուրս եկել թալիբների հետ, որը շարունակվել է 7 ժամ: Արդունքում 25 զինյալ զոհվել եւ 5-ը վիրավորվել են:

Աֆղանստանի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Սեդիկ Սեդիկին նշել է, որ ընդդեմ թալիբների կանանց կողմից կազմակերպված զինված արշավը «Թալիբան» շարժման դեմ պայքարում հասարակության ըմբոստացման եւ հեղափոխության խորհրդանիշ է»:

Շարժման ներկայացուցիչները դեռեւս չեն մեկնաբանել միջադեպը: