Խոցված ուղղաթիռի միջադեպը եւ հաջորդող բռնությունը եւս մեկ անգամ ընդգծում են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 24-ին, ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեֆ Ռաթքեն՝ ի պատասխան լրագրողների հարցին՝ ԱՄՆ-ն արդյոք որոշակի քայլեր ձեռնարկո՞ւմ է ուղղաթիռի անկման վայրում դիտարկում անցկացնելու համար:

«Մենք հետեւում ենք նոյեմբերի 12-ին շփման գծում խոցված ռազմական ուղղաթիռի անձնակազմի 3 անդամների դիերի վերադարձման գործողությանը: Միջադեպն ու հաջորդող բռնությունը եւս մեկ անգամ ընդգծում են ղարաբաղյան հակամարտութան խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, եւ մենք կողմերին կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն եւ խուսափել գործողություններից, որոնք շփման գծում կարող են հանգեցնել լարվածության ուժեղացմանը: Մենք նաեւ կողմերին կոչ ենք անում վերաուղղորդել իրենց ջանքերը ղարաբաղյան հայկամարտության խաղաղ ու ամուր կարգավորման շուրջ բանակցությունների անցկացման ուղղությամբ: Որպես ԵԱՀԿ Մինկի խմբի համանախագահ՝ ԱՄՆ-ն նախկինի պես պատրաստ է օգնություն ցուցաբերել», - ասել է Ջեֆ Ռաթկեն:

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ ԵԱՀԿ-ն դեռեւ չի կարող այցելել ուղղաթիռի կործանման վայր, ԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցիը նշել է. «Մենք հասկանում ենք, որ ԵԱՀԿ- ներկայացուցիչներին կարող էր թույլ չտրվել մուտք գործել ուղղաթիռի անկման վայր»: