Վերջին ժամանակներս Ուկրաինայի արեւելքում տեղակայված ռուսական բանակի ստորաբաժանումների անձնակազմից ավելի քան 1000 մարդ է դուրս բերվել Ռուսաստանի տարածք, հայտնում է «Ուկրաինայի ինտեֆաքսը»՝ վկայակոչելով Հակաահաբեկչական գործողության մամուլի կենտրոնին:
«Զինյալների վերահսկողության տակ գտնվող տարածներում նկատվում է Ռուսաստանի Դաշնության զորքերի ստորաբաժանումների թվաքանակի կրճատում: Ավելի քան 1000 ռուս զինվորական լքել է Ուկրաինան», - աղբյուրը մեջբերում է Հակաահաբեկչական գործողության մամուլի կենտրոնի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությունը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ռուսական զորամասերի փոխարեն «ինքնահռչակված Դոնեցկի եւ Լուհանսկի ժողովրդական հանրապետությունները փորձում են ստեղծել սեփական ուժային կառույցները: Զինյալների առաջնորդները հայտարարել են Դոնեցկում ԴԺՀ-ի ներքին զորքերի առաջին գնդի ստեղծման մասին», - ասվում է հաղորդագրության մեջ:




























