«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեռ չի քննարկել Նիկոլ Փաշինյանի՝  Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը բարձրացնելու նախաձեռնությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նա նշեց, որ ԲՀԿ-ն իր գործունեությունը իրականացնում է եռյակի շրջանակներում, քաղաքական օրակարգում բազմաթիվ հարցեր կան՝ 12 կետեր, սահմանադրության կասեցում, համամասնական ընտրակարգի անցում, ընտրացուցակների հրապարակում ընտրություններից հետո, արտահերթ ընտրությունների անցկացում:

Պատգամավորն ասաց, որ երբ այդ հարցը ներկայացվի, կքննարկեն, այդ ժամանակ կարծիք կհայտնեն նախաձեռնության մասին:

Հիշեցնենք, որ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Սերժ Սարգսյանի պաշտոնանկության մասին նախագիծ ներկայացնել: Այդ նպատակով նա դիմելու է ոչ իշխանական ուժերին անհրաժեշտ 44 ստորագրությունները հավաքելու և այս հարցը արտահերթ կարգով խորհրդարանի լիագումար նիստում քննարկելու համար։